Մեկ շնչով կարդացի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը, ում Ադրբեջանում հալածում են այս ստեղծագործության համար


16:15 , 26 փետրվար, 2014

Մեկ շնչով կարդացի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը, ում Ադրբեջանում հալածում են այդ ստեղծագործության համար։ Գրքում Ագուլիսը (Այլիսը) այնպես պատկերավոր ու կենդանի էր նկարագրվում, որ մտովի տեղափոխվում էիր այնտեղ, շատ հետաքրքիր էին նաև հայուհիների կերպարները, եկեղեցիների և ընդհանրապես քրիստոնեության ընկալումը ու այդ ամենը Բաքվի ջարդերի ֆոնին։ Բացի գեղարվեստական շատ հաջող ձևավորումից, գիրքը նաև անչափ հետաքրքիր է որպես ադրբեջանցու ստեղծագործություն, ով չի ժխտում հայերի ջարդերը ինչպես անցյալում, այնպես էլ Սումգայիթում և Բաքվում ԽՍՀՄ փլուզման շրջանում։ Խորհուրդ կտամ անպայման կարդալ։