16:10 , 26 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վաճառքում Հայաստանի անվտանգությանն սպառնացող որևէ խնդիր չի տեսնում:
«Որոտանի գործարքը ես գնահատում եմ շատ դրական, պաշտպանում եմ այդ գործարքը, այդտեղ անվտանգության որևէ խնդիր գոյություն չունի»,- ասաց նա:
Վերջինիս համոզմամբ՝ այդքան ներդրումները Հայաստանում խոսում են այն մասին, որ նախ դիվերսիֆիկացվում է տնտեսությունը, բացի այդ, դա նշանակում է ներդրումներ և աշխատատեղեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ