Մեծ Բրիտանիայում դպրոցական արձակուրդները կտեղափոխվեն՝ ծնողներին ֆինանսապես օգնելու համար


15:58 , 26 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

170 հազար բրիտանացիներ ստորագրել են դիմումի տակ՝ ուղղված զբոսաշրջային գործակալությունների դեմ, որոնք զգալիորեն բարձրացնում են գները դպրոցական արձակուրդների օրերին: Մեծ Բրիտանիայի կրթության նախարար Մայքլ Գոուվը ևս քննադատել է զբոսաշրջային ընկերություններին և դպրոցներին կոչ է արել փոխել արձակուրդների ժամանակացույցը, որպեսզի ծնողները գումար տնտեսելու նպատակով երեխաներին հանգստանալու չտանեն ուսումնառության ընթացքում՝ հաղորդում է The Daily Mail-ը: 

«Պետք չէ զոհաբերել երեխաների կրթությամբ՝ ավելի էժան արձակուրդ ստանալու նպատակով: Դրա փոխարեն ծնողները պետք է հասնեն նրան, որպեսզի դպրոցները փոխեն արձակուրդների ժամանակացույցը, քանի որ շատ ուսումնական հաստատություններ դրա իրավունքը չունեն»,- հայտարարել է նա:

Դպրոցական արձակուրդների ժամանակ հանգստի գները երկրում բարձրանում են 30-50%-ով:

Դպրոցներում աշակերտների հաճախելիության խնդիրն անհանգստացրել է նաև խորհրդարանականներին: Նրանք պահանջել են, որպեսզի կառավարությունը վերանայի գործող կանոնները, որպեսզի ծնողներն ավելի հազվադեպ կտրեն երեխաներին ուսումնական գործընթացից: