Յանուկովիչի ընտանիքից կբռնագրավվի 12 մլրդ դոլար


15:46 , 26 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի տնտեսության կայունացմանն ուղղված առաջին քայլը պետք է դառնա Վիկտոր Յանուկովիչի ընտանիքին և նրա մերձավոր շրջապատին պատկանող ակտիվների բռնագրավումը: Այս տարբերակն առաջարկել է Ուկրաինայի կառավարության նախկին խորհրդական Անդերս Ասլունդը` Financial Times թերթում հրապարակված հոդվածում:

«Կիևին միջազգային եռանդուն աջակցություն է անհրաժեշտ հափշտակված ֆոնդերը հայտնաբերելու և բռնագրավելու գործում: Դրանք կարող են զգալիորեն բարելավել Ուկրաինայի ֆինանսական վիճակը»,-ասել Է Ասլունդը:

Նա ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն` Յանուկովիչի ընտանիքի կարողությունն այժմ հասնում Է 12 մլրդ դոլարի: