14:59 , 26 փետրվար, 2014
«The Ocean Dome» (Օվկիանոսի գմբեթը), որը «Sheraton Seagaia» հանգստյան գոտու մաս էր կազմում, ունի 300 մետր երկարություն ու 100 մետր լայնություն, ու գրանցված է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենամեծ փակ ջրային զբոսայգի: Փակ ջրային զբոսայգին կամ արհեստական այս լողափը գտնվում է Կյուսյուի Միաձակի բնակավայրում:
Այստեղ կարելի է տեսնել բոցկլտացող կեղծ հրաբուխ, արհեստական ավազ, արհեստական արմավենիներ ու աշխարհի ամենամեծ բացվող-փակվող տանիքը, որը հնարավորություն է տալիս նույնիսկ անձրևոտ օրերին վայելել կապույտ երկինքը: Ջերմաստիճանն այստեղ մշտապես պահվում է 30 աստիճան` ըստ Ցելսիուսի, իսկ ջրի ջերմաստիճանը՝ 28: Արհեստական հրաբուխն ակտիվանում է ամեն 15 րոպեն մեկ ու դրանից կրակ է դուրս գալիս ամեն ժամը մեկ ու, ի ուրախություն սերֆինգիստների, ջրի մեջ հայտնվում են ալիքներ: Արհեստական այս լողափը ընդհանուր առմամբ կարող է տեղավորել 10.000 զբոսաշրջիկի: Ամենահետաքրքիրն այն է, որ այստեղից ընդամենը 300 մետր հեռավորության վրա գտնվում է իրական լողափ:







