14:32 , 26 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Հայաստանում ամենաշատ թմրանյութ օգտագործող բնակավայրը Երևանն է, մարզերից ՝ Արմավիրի մարզը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արթուր Մինասյանը:
«Ի դեպ, ոչ միայն Արմավիրում, այլև՝ Հայաստանում և ալյուր, պայմանավորված բնակլիմայական պայմաններով կանեփը հեշտությամբ աճում է»,- ասաց ոստիկանը:
Թմրամոլները, ըստ ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմիրջյանի՝ հիմնականում 25-40 տարեկան են: Թմրամոլների 20%-ը բուժվում է, 80%-ը ինչ-որ շրջանում, ինչ-որ պահերի վերադառնում է թմրանյութերի: Տարեկան 9-10 անչափահաս է դառնում թմրամոլ:
Հայաստանում մի քանի դեպք է գրանցվել նաև, այսպես կոչված, սինթետիկ թմրամիջոցների օգտագործման առումով: Սա, ըստ Արթուր Մինասյանի, արտադրվում է Չինաստանում: Թմրամիջոցին խառնվում է շատ qիչ քանակությամբ սինթետիկ նյութ, որի շնորհիվ թմրամիջոցի ներգործությունը հինգ ավելի շատ է լինում և շատ ավելի մատչելի է ափիոն-հերոինից։
Ներկայումս ոստիկանությունը կազմել է նյութերի, բույսերի ցանկ, որոնք պարունակում են թմրամիջոցներ՝ ինչպես օրինակ երկնագույն լոտոսը, հավայական վարդը, որոնք կարող են ներկրվել Հայաստան:
Ոստիկանության ներկայացուցիչը ընդունեց, որ քանի նման կարգ ընդունված չէ, Հայաստան կարող են նման նյութեր ներկրվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ