Ով կդառնա Ուկրաինայի նախագահ. ուկրաինական լրատվամիջոցը փորձել է պարզել հարցման միջոցով


14:12 , 26 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

korrespondent.net ուկրաինական կայքում անցկացված հարցման տվյալներով՝ հարցվածների 18,6 %-ը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ կդառնա «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ, հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն:

Երկրորդ տեղում հայտնվել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Նրա օգտին է արտահայտվել հարցվածների 12,1 % -ը:

Երրորդ տեղում Սերգեյ Տիգիպկոն է՝ Ռեգիոնների կուսակցությունից: Նա ստացել է պոտենցիալ ընտրողների 10,7%-ի ձայները:

Անսպասելիորեն քիչ ձայն է հավաքել «Բատկիվշչինա» կուսակցությունից Արսենի Յացենյուկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ