13:25 , 26 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Գնումների և տեխնոլոգիաների հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ֆրենկ Քենդալը հայտարարել է, որ 2015-ի պաշտպանական բյուջեն ներառում է նոր հակահրթիռների մշակման ֆինանսավորում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նա նաև նշել է, որ նման որոշման հիմքում եղել է ներկայիս հակահրթիռների ոչ բավարար արդյունավետությունը: Դրանք ստեղծել է Raytheon ընկերությունը: Քենդալը կարծում է, որ դրանք սպառազինություն են վերցվել՝ անցնելով ոչ բավարար փորձարկումներ:
«Մեզ անհրաժեշտ են առավել հուսալի համակարգեր: Եթե հետ նայենք, ապա կտեսնենք շատ ինժեներական հաշվեսխալներ: Դրանք տեղ են գտել ինչ-որ բան ստեղծելու փութկոտ փորձերի պատճառով»,- հայտարարել է Քենդալը: