12:34 , 26 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ադրբեջանում Իրանի դեսպանը նախօրեին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, դեսպան Մոհսուն Փաք Այնը Ալիևին փոխանցել է նախագահ Հասան Ռուհանիի՝ Իրան այցելելու հրավերը:
Հաղորդագրության համաձայն՝ Ալիևը դրական է ընդունել Ռուհանիի հրավերը և հավելել է, որ շվեյցարական Դավոս քաղաքում Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո սկսվել է հարաբերությունների նոր փուլ երկու երկրների միջև:
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Իրանի հետ բոլոր ոլորտներում: