Ղրիմը Պուտինի էպոխայի վերջը կդառնա


12:20 , 26 փետրվար, 2014

Էն որ ռուսաֆիլները գոռում էին, թե հեսա Ղրիմը կպոկվի, կիմանան՝ ոնց ա Ռուսաստանի հետ կատակներ անելը: Սա համակարգչային ստրատեգիա չի, էլի, որ ինչ ուզենան անեն, հետո սեյվ չանեն, աշխարհը մի հատ էլ անցնեն ու նաև Աբխազիա չի, որ անելիս չհարցնեն: Մի քանի տարի առաջ հազիվ պահեցին էդ նույն Ղրիմում իրանց ռազմաբազան… եթե ուզում են իրանք թելադրող լինեն էներգակիրների հարցում, Ուկրաինան էլ իրավունք ունի թողնել կամ չթողնել իր ա տարածքում նման ռազմաբազա: Կան, իհարկե, ռուսներ կամ ճորտության ձգտող ուկրաինացիներ, բայց ոչինչ, մի քիչ կինքնադրսևորվեն գարնանը, կանցնի, մաքսիմում մինչև մայիս: Ֆաշիստ-նացիոնալիստների առասպելն էլ կանցնի-կգնա. ստի ոտքերը կարճ են: 

Հիմա պուտինյան Ռուսաստանին պետք ա իր ա մասին մտածել: Ծանոթներիցս մեկը էսօր գերազանց մեկնաբանեց իրավիճակը. Մաուգլի մուլտի մեջ, երբ գայլերը առաջնորդի վրիպումից հետո իրար են նայում ու զարմացած շշնջում «Ахилла промахнулся!», հետո փոխում են նրան: Պուտինենք էլ ապրում են գայլային օրենքներով, ու էս վրիպումը դժվար թե ներվի: Եթե «էլիտան» ներեց, ժողովուրդը տեսնելով Ուկրաինայի թռիչքաձև զարգացումը, չի ներելու: Տա Աստված, որ սա Պուտինի էպոխայի վերջը լինի… իսկ եթե հանկարծ Ղրիմում սկսեց խաղեր տալ, էդ վերջը ավելի կմոտեցնի: