ԱՄՆ բանկերը կհետեւեն Յանուկովիչի փողերի տեղաշարժին


11:53 , 26 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Ամերիկյան բանկերը պետք է հետեւեն այն հաշիվներին եղած ֆինանսական միջոցների տեղաշարժին, որոնք կարող են կապված լինել Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի ու նրա շրջապատի հետ: Այդ մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտի  FinCEN ստորաբաժանման նյութերում, որը զբաղվում է փողերի լվացման եւ ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարով: