Անջելինա Ջոլին Լիբանանի փախստականների ճամբար է այցելել


12:03 , 26 փետրվար, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին Լիբանանի փախստականների ճամբար է այցելել: ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի կարգավիճակում սա Ջոլիի երկրորդ այցելությունն է Լիբանան: Դերասանուհին եկել է ծանոթանալու ճամբարում սիրիացի փախստականների պայմաններին:
Անջելինան, ով մարտի 2-ին Բրեդ Փիթի հետ վարելու է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը, փախստականների ճամբարում հանդիպել է Սիրիայից գաղթած երեխաների, ինչպես նաեւ Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամի հետ: Նա հանդես է եկել հատուկ խոսքով, որում Լիբանանի իշխանություններին շնորհակալություն է հայտնել սիրիացի փախստականներին օգնելու համար: