6 անհայտ փաստ հայտնի մարդկանց մասին


13:00 , 26 փետրվար, 2014

 1  Ջոն Լենոն. հասարակության մեջ խաղաղարար, իսկ տանը՝ բռնարար 

Թեպետ Ջոն Լենոնը հայտնի է սիրուն նվիրված իր երգերով և հակապատերազմական կոչերով, նրա ողջ կյանքը կտրուկ հակասում է խաղաղասեր գուրուի կերպարին: Beatles-ի վաղ շրջանի ձայնասկավառակների բովանդակությունը հագեցած է կնատյացությամբ: Այդ կնատյացությունը փակ դռներից այն կողմ շատ ավելի սարսափելի ու վայրագ բնույթ էր կրում:  Նա հաճախ է դավաճանել իր առաջին կին Սինթիային և ֆիզիկական ու հոգեբանական ճնշում գործադրել նրա և իրենց որդի Ջուլիանի վրա: Նրա վարած քաղաքականության մեջ ևս երկերեսանիության պակաս չէր զգացվում: Թեպետ նա «Պատերազմն ավարտված է, եթե ցանկանում եք դա» խոսքերով գովազդներ էր տարածում, միաժամանակ սատարում էր այնպիսի վայրագ ծայրահեղականների, ինչպիսիք էին «Սև հովազների» կուսակցության  ներկայացուցիչները: Լենոնը բավականին շռայլ կյանք է վարել: Կյանքի վերջում, երբ Յոկոն ներեց Լենոնին իրեն ծեծելու համար, Լենոնը որոշեց Յոկոյի հետ ամեն ինչ նորից սկսել և նրա հետ նոր ընտանիք կազմել: Իր վերջին հարցազրույցի ընթացքում Լենոնն ասել է, որ շատ ժամանակ կպահանջվի, մինչև ինքը կկարողանա հանրության առաջ ընդունել, թե ինչպես է երիտասարդ տարիքում վարվել կանանց հետ: Չնայած այս ամենին՝ պետք է խոստովանել, որ Ջոն Լենոնը 20-րդ դարի ամենակարկառուն մշակութային գործիչներից էր: 

 2  Ջեյմս Ուոթսոն. ռասիստական հայացքներով հանճարեղ գիտնական

Ջեյմս Ուոթսոնը այն գիտնականներից է, ով բացահայտել է ԴՆԹ-ի կառուցվածքը:  Sunday Times-ին տված հարցազրույցում նա առաջ է քաշել այն գաղափարը, որ կա որոշակի կապ մարդու մտավոր ունակությունների և ռասայի միջև: Այսպես, նա աֆրիկացիներին, իսպանացիներին և լատինաամերկացիներին համարում է միջինից ցածր մտավոր ունակությունների տեր մարդիկ: Երբ նրան խնդրել են պարզաբանել իր այս տեսակետը, նա մատնանշել է ստանդարտացված թեստերի արդյունքները և սևամորթ աշխատակիցների հետ աշխատելու իր փորձը: Նա ասել է, որ մի տասնամյակի ընթացքում ցույց կտա ռասայի և մտավոր կարողությունների միջև առկա գենետիկ կապը: Փաստորեն Ուոթսոնի պես փայլուն գիտնականը ռասիստական հայացքներ է ունեցել:

 3  Մարտին Լյութեր Քինգ. ջերմեռանդ քրիստոնյա, ով չի հապաղում դավաճանել կնոջը   

Քաղաքացիական իրավունքների և քաղաքացիական անհնազանդության ամերիկացի ջատագով Մարտին Լյութեր Քինգը բուռն գործունեություն է ծավալել իր կյանքի ընթացքում: Մարդիկ այնքան սովոր էին նրան տեսնել ճնշվածների փրկչի դերում, որ կարծում էին, թե Մարտին Լյութեր Քինգի աստվածահաճո վարքագիծը կդրսևորվի նաև իր անձնական կյանքում: Մարդկանց մեծամասնությունը չի ցանականում հավատալ, որ Մարտին Լյութեր Քինգը կնամոլ էր, քանի որ նրանք կարծում են, որ այդ հանգամանքը կարող է մթագնել նրա թողած ժառանգությունը: Խառնամուսնությունից պետք չէ ամաչել, սակայն  նույնը չի կարելի ասել ամուսնական դավաճանության մասին: Եթե մարդ գնում է ամուսնական դավաճանության, նա այդպիսով դրժում է իր ամուսնական երդումը: 

Քինգը Կորետա Սքոթին ամուսնության առաջարկություն է արել միայն մի ժամադրությունից հետո, սակայն իրենց ամուսնական կյանքի ընթացքում նա բազմիցս դավաճանել է Կորետային: Քինգին վարկաբեկելու համար Կենտրոնական հետախուզական վարչությունը նրա կնոջն ուղարկել է մի ձայնագրություն, որտեղ պարզ լսվում էր, թե ինչպես է Քինգը Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում մի այլ կնոջ հետ սիրով զբաղվում: Քինգն անգամ իր կյանքի վերջին օրն է անցկացրել սիրուհու հետ:

 4  Բրիջիտ Բարդո.  սեքսուալ հեղափոխության առաջնորդը պահպանողական հայացքներ ունի

1960-ականներին բոլոր տղամարդիկ տենչում էին Բրիջիտ Բարդոյին: Նա այդ տարիներին հայտնվում էր ազդեցիկ կինոնկարներում: Այդ ժամանակից ի վեր նա սեքսուալ հեղափոխություն իրականացնելու իր ձգտումները փոխարինել է քաղաքական պահպանողական հայացքներով: Նորություն չէ, որ բազում աստղեր հարում են քաղաքականության պահպանողական թևին: Այնուամենայնիվ, զարմանալի էր տեսնել Բարդոյին «Ազգային ճակատ» կուսակցության կարկառուն անդամի դերում: Նա բազմիցս հանդես է եկել մահմեդականների դեմ:

Առաջին հայացքից թվում է, թե Բարդոն պարզապես կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ է, ով չի կարողանում հաշտվել կենդանիներ մորթելու մահմեդականների սովորույթների հետ: Այնինչ իրականում Բարդոն մոլի «իսլամոֆոբ» է: Դատապարտվելով ազգամիջյան թշնամանքի հրահրման համար՝ նա տասնյակ հազարավոր եվրոների տուգանք է մուծել: Մահմեդականների հանդեպ նրա ատելությունը գալիս է դեռևս 1997 թ.-ից: Հենց այդ թվականին նրան առաջին անգամ տուգանեցին մահմեդականների գերբնակեցվածության մասին իր հոդվածի համար: Հետագա ինը տարիների ընթացքում նա հինգ անգամ մեղավոր ճանաչվեց ատելության կոչերով հանդես գալու համար: Նա հրապարակայնորեն հակակրանք է արտահայտել նաև գործազուրկների հանդեպ:

 5  Օրսոն Սքոթ Քարդ. գաղափարների, սակայն ոչ սեռական կողմնորոշման ազատություն 

Մանկական գրականության և գիտական ֆանտաստիկայի սիրահարները հաստատ լավ գիտեն «Էնդերի խաղի» հեղինակի անունը: Հանդես գալով իբրև գաղափարների ազատ առևտրի ջատագով՝ Քարդը շատերի մոտ այն տպավորությունը ստեղծեց, որ ինքը խաղաղասեր և ազատատենչ անձնավորություն է: Այնուամենայնիվ, Քարդը երբեք չի թաքցրել իր ատելությունը նույնասեռականության հանդեպ:

Թեպետ նա իր «Սրբերը» գրքում ռացիոնալ մեկնաբանություններ է տալիս բազմակնության մասին, 1990-ականներից ի վեր նա պայքարում է նույնասեռականների դեմ: Նա պնդում է, որ նույնասեռականությունը պետք է օրենքով արգելված լինի: Որքան ավելի են բարձրաձայնում նույնասեռականների ամուսնության իրավունքի մասին, այնքան ավելի խստորեն է Քարդը դատապարտում նույնասեռականությունը: 2008 թ.-ին նա ասաց, որ նույնասեռականների ամուսնությունը ազդարարում է Ամերիկայում ժողովրդավարության ավարտը: Նա անգամ պնդում էր, որ այս դեպքում զինված ապստամբությունը արդարացված կլիներ, եթե երաշխիքներ լինեին, որ այն կօգներ կանխել նույնասեռականների ամուսնությունը: Նա նույնասեռականությունը համեմատել է մտավոր հիվանդության և ժառանգական արատի հետ և պնդել, որ բոլոր նույնասեռականները մանկական հասակում սեռական հողի վրա տրավմա են տարել: 

 6  Բեք. զիլ երաժիշտը Սաենտոլոգիայի եկեղեցու հետևորդ  

Եթե մի քանի րոպե տրամադրեք ձեր ժամանակից և Google-ով տեղեկատվություն որոնեք Բեքի մասին, սարսափելի պատմություններ կտեսնեք, որոնցում նկարագրված է, թե ինչպես են սաենտոլոգիայի եկեղեցու անդամները մարդկանց կտտանքների ենթարկել:

Դուք ճիշտ կռահեցիք. Բեքը ևս այդ աղանդի ջերմեռանդ հետևորդներից է: Արդարացի լինելու համար նշենք, որ Բեքին իր հայրն է ներքաշել այս աղանդի մեջ: Հաշվի առնելով, որ Բեքն ամուսնացած է սաենտոլոգիայի հետևորդներից մեկի հետ, կարելի է ենթադրել, որ ամենայն հավանությամբ, նրանք իրենց երեխաներին ևս աղանդավորական ոգով կդաստիարակեն: