11:40 , 3 հուլիս, 2012
Ակտիվ քաղաքացիներին ու տարբեր նախաձեռնություններին քաղաքական շահարկումներից զերծ պահելը կարծես թե առավել ակտուալ խնդիրներից է դառնում: Մի կողմից ունենք քաղաքացիական պարտքի զգացում ունեցող զանգված, որն ի ուրախություն ինձ, գնալով աճում է և կա մի զանգված, որը բառիս բուն իմաստով «մխրճված» է այդ ազնիվ մասսայի մեջ ու տարբեր ազնիվ նախաձեռնություններ շեղում է իր բուն նպատակից ու ծառայացնում իր նեղ քաղաքական շահերին: Միայն այս երկու զանգվածների անջատումը հասարակությանը կմոտեցնի իր բուն նպատակի իրագործմանը: