10:53 , 26 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Կիևի Անկախության հրապարակում այսօր երեկոյան կհրապարակվի ուկրաինական կառավարության նոր կազմը: Այս մասին հայտնում է Украинская правда-ն` հղում անելով «Բատկիվշչինա» կուսակցության կայքին:
Դա տեղի կունենա «ժողովրդական վեչե» ձևաչափով:
Հիշեցնենք, որ կառավարությունը կաշխատի մինչև նոր նախագահի ընտրվելը: Ընտրություններից հետո պետության ղեկավարը կձևավորի կաբինետի նոր կազմ:
Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին: