Սաակաշվիլիին բարձր պաշտոն են առաջարկել Ուկրաինայում


10:37 , 26 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում իշխանության եկած ընդդիմության առաջնորդներից բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել, տեղեկացնում է kommersant.ru-ն։

«Առաջարկություններ եղան, այդ թվում՝ բարձր պաշտոններ զբաղեցնելու, ինչպես բացահայտ, այնպես էլ մասնավոր զրույցների ընթացքում, սակայն ես նման պլաններ չունեմ»,-ասել է Սաակաշվիլին։

Նա «Եվրամայդանի» առաջնորդներին ասել է, թե իր սիրտն Ուկրաինայում է, քանի որ իրենց պայքարն է այնտեղ, «սակայն իմ գոյությունը պատկանում է Վրաստանին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ