Ուկրաինան չպետք է ընտրի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև. Քերի


10:21 , 26 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի առաջ չպետք է լինի ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու հարց, հայտարարել է ամերիկացի պետքարտուղար Ջոն Քերին, գրում է Взгляд-ը:

«Դա Արևմուտքն Արևելքի դեմ չէ: Դա չպետք է լինի: Դա Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն չէ: Բանն այն է, որ ուկրաինացի ժողովուրդն ընտրում է իր ապագան: Եվ մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի, այլ երկրների, բոլորի հետ՝ այսօրվանից իրադարձությունների խաղաղ զարգացումն ապահովելու համար, քանի որ սարսափելի բռնությունները Մայդանում ցնցել են ողջ աշխարհը»,- ասել է Քերին հակամարտության գոտիներում սեռական բռնությունների կանխարգելման հարցերով համաժողովի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ