09:16 , 26 փետրվար, 2014
«Բառերը հաճախ օգտագործվելու արդյունքում մաշվում են. դառնում են ծամոն, չեն խփում իրենց նշանակետին։
Այս բառային ծամոնի մասնավոր դեպքն է «իշխանությունը պատկանում է ժողովրդին» միանգամայն ճիշտ, սահմանադրական նորմի տեղի-անտեղի կրկնությունը։ Իրականում այդ նորմը նշանակում է միայն մի բան. իշխանության մարմինները պետք է ձևավորվեն քաղաքացիների մեծամասնության կամքով, ինչը Հայաստանում. ցավոք. տեղի չի ունենում։ Բայց այդ արտահայտությունն այնքան է անիմաստ շահարկվել, որ դրանով արդարացվում է ցանկացած անհատի ցանկացած արարք։ Օրինակ՝ քանի որ իշխանությունը Հայաստանում, ըստ Սահմանադրության, պատկանում է ժողովրդին, ես՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, իրավունք ունեմ գնալ շուկա և խնձոր գողանալ»,–գրում է թերթի խմբագիրը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։