Արդեն լրիվ ձեռք եք առել... ՏԱՓԱԿ առաջարկի փոխարեն պատշա՛ճ կատարեք ձեր պարտականությունները. (Video)


07:46 , 26 փետրվար, 2014

«ՀՀ ոստիկանությունն առաջարկեց, որ ցանկալի կլինի զանգվածային միջոցառումները լուսաբանող լրագրողները տարբերակիչ նշաններ կամ հատուկ բաճկոններ կրեն, ինչը նրանց ճանաչելի կդարձնի իրավապահների համար ու զերծ կպահի անցանկալի միջադեպերից»:

Հ. Գ. Այսպիսի ՏԱՓԱԿ առաջարկ չէի լսել նույնիսկ Սոմալիից: 

Ուրեմն ես էլ առաջարկում եմ տարբերակիչ նշաններ կամ հատուկ բաճկոններ կրեն ոչ միայն լրագրողները, այլ նաև հետևյալ անձինք, որոնք միմյանցից միանշանակ կտարբերվեն՝
1) հավաքի անմիջական մասնակիցները,
2) օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք 
3) ուղղակի անցորդները, ովքեր ոչ մի կապ չունեն այդ հավաքի կամ երթի հետ
4) սադրիչներն ու հրահրողները
5) ոստիկանների վարձու սադրիչներն ու հրահրողները
6) իրավապաշտպանները
7) փաստաբանները
8) օպերներն ու հետաքննիչները, ովքեր այդ պահին գտնվում են հավաքի ու երթի մեջ
9) շարունակելի....

Ուղեղներիդ դուռ դրեռ ու պատշաճ կատարեք ձեր պարտականությունները, արդեն լրիվ ձեռք եք առել, որքան տարիներն անցնում են, այնքան հեռու չեք գնում խորհրդային միլիցիայից: