ՀՀ քաղաքացիներին այսուհետ «հավաքագրելու են» դեպի ՌԴ


02:48 , 26 փետրվար, 2014

Armtimes.com-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարություններն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կստորագրեն մի համաձայնագիր, որը դեռեւս նախագծային փուլում է: Համաձայնագիրն ունի շատ խոսուն անվանում:  

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Ռուսաստանի Դաշնության տարածքում ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կազմակերպված հավաքագրման մասին». այսպես է կոչվում շրջանառության մեջ դրված համաձայնագրի նախագիծը: Մանրամասները կներեկայացնենք վաղը: