Ռասել Քրոուն Հռոմի պապին համոզում է կինո դիտել


00:49 , 26 փետրվար, 2014

Ռասել Քրոուն Հռոմի պապին համոզում է կինո դիտել168.am-ը գրում է.

Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմի գլխավոր դերակատար Ռասել Քրոուն Twitter-ի միջոցով փորձել է Հռոմի պապին համոզել դիտել այդ ժապավենը: Lenta.ru-ի փոխանցմամբ,  նման բովանդակությամբ առաջին հաղորդագրությունը դերասանը գրել էր փետրվարի 22-ին: Նա Ֆրանցիսկոսին հարցրել էր՝ արդյոք չի՞ ուզում դիտել ֆիլմը, և ենթադրել էր, որ այն Հռոմի պապին դուր կգա: Հաջորդ հաղորդագրությունը Քրոուն գրել է փետրվարի 24-ին՝ նշելով, որ «Նոյը» հզոր, գրավիչ և աղմկահարույց ժապավեն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ