Յուրգեն Կլոպ. Միամտություն կլինի համարելը, թե մենք արդեն քառորդ եզրափակչում ենք


00:21 , 26 փետրվար, 2014

Յուրգեն Կլոպ. Միամտություն կլինի համարելը, թե մենք արդեն քառորդ եզրափակչում ենքArmsport.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Զենիթ» - «Բորուսիա»(2:4) հանդիպումից հետո գերմանական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է տպավորություններով:

«Մենք հանդիպում ենք ունեցել շաբաթավերջին, իսկ մեր մրցակիցը՝ ոչ: Կարծում եմ՝ մենք այսօր հոյակապ պաշտպանվեցինք:

Մենք ճանաչում ենք «Զենիթին» որպես վտանգավոր մրցակից և այդ պատճառով մեր հաղթանակի կարևորագույն բաղադրիչը՝ պաշպանությունն էր: Այսօր մենք անհավալիորեն ակտիվ և ագրեսիվ էինք: Թիմը հոյակապ ելույթ ունեցավ:

Շանսերը դեռ հիսուն-հիսուն են: Միամտություն կլինի ասելը, թե մենք այսօր լուծեցինք բոլոր հարցերը:

Լևանդովսկին իրոք ուժեղ հարձակվող է: Իր հնարավորությունները հմտորեն է օգտագործում:  Նա գոլ է ստեղծում ոչնչից:

»,- նշել է Կլոպը: