21:01 , 25 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ամերիկացի գիտնականները մարդու մոտ քաղցկեղի առկայությունը որոշում են մեզի անալիզի միջոցով՝ հաղորդվում է հոդվածում, որը հրապարակվել է PNAS գիտական ամսագրում:
Նրանց մշակած մեթոդը շատ էժան է՝ ի տարբերություն գոյություն ունեցողների: Օգտագործվում է հղիությունը որոշելու նման թեստ:
Դրա վրա ամրացված են նանոմասնիկներ, որոնք արձագանքում են քաղցկեղածին սպիտակուցներին, վերջիններս էլ ի պատասխան՝ ռեակցիայի մեջ են մտնում թեստի բիոմարկերի հետ: Անալիզը տևում է մի քանի րոպե: