Բաց պահանջագիր Տարոն Մարգարյանին. Վերացրեք Ռուսաստանի Դաշնության դրոշները հանրային տրանսպորտից


17:45 , 25 փետրվար, 2014

Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող

Տարոն Մարգարյանին

ք. Երևան

Արգիշտի 1

Բաց պահանջագիր Տարոն Մարգարյանին.

Վերացրեք Ռուսաստանի Դաշնության դրոշները հանրային տրանսպորտից

Պարոն Մարգարյան, Երևան քաղաքի հանրային որոշ փոխադրամիջոցներում տեսանելի և խոշոր չափսերով տեղադրված են Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդանիշներ, մասնավորապես դրոշը, որոշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշի կողքին, որոշներն՝ առանձին (օրինակ՝ 26, 53 համարների ավտոբուսներում):

Սույն նամակով պահանջում ենք պարզել, թե ինչու է այլ երկրի պետականության խորհրդանիշը հայտնվել Երևանի հանրային տրանսպորտում՝ հաշվի առնելով այն տարրական հանգամանքը, որ երևանյան ավտոբուսները և երթուղային տաքսիները ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններ չեն, հետևաբար չեն կարող արտահայտել այդ պետության հետ որևէ առնչություն:

Երկրորդ, պահանջում ենք ամենակարճ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և ապահովել Ռուսաստանի Դաշնության խորհրդանիշների հեռացումը հանրային տրասպորտից, ՌԴ հետ առնչություն չունեցող այլ հանրային վայրերից: Տեղեկացնում ենք, որ հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգը և ՀՀ ինքինիշխանությունը վերահաստատող այդ գործողությունները կիրականացնեն ինքնիշխան Հայաստանի քաղաքացիները:

Աննա Շահնազարյան

Լիլիթ Գևորգյան