Ղրիմում հայ գործարար է սպանվել


17:00 , 25 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ղրիմում սպանվել է հայ գործարար, «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատեր Ստեփան Չորոխյանը։

Ինչպես տեղեկացնում է «Крым.Комментарии» կայքը, գործարարը դանակի 6 և հրազենային 3 վնասվածք է ստացել։

Գործարարի դին հայտնաբերվել է նրա բնակված շենքի շքամուտքում։ Նրա մոտ եղել է մեծ գումար, թանկարժեք հեռախոսներ և ոսկյա զարդեր, սակայն հանցագործները ոչինչ չեն վերցրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ