«Ես չեմ պատրաստվում հանցագործի փոխարեն նստել». Հարություն Սարգսյանը նաեւ ջրադուլ է սկսել


16:12 , 25 փետրվար, 2014

hhhGalatv.am-ը գրում է.

Անիի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը, ով մեղադրվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նախկին փեսացուի սպանության մեջ, փետրվարի 13-ից գտնվում է անժամկետ հացադուլի մեջ: Երեկվանից նա նաեւ ջրադուլ է հայտարարել: Այս մասին ԳԱԼԱ-ն տեղեկացավ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանից:

Փաստաբանն ասաց, որ Հարություն Սարգսյանը առողջական խնդիրներ ունի, ուստի նրանք ամեն ինչ անում են, որ նա դադարեցնի գոնե ջրադուլը:

«Վիճակը գնալով ավելի է վատանում, նա զգալի քաշ է կորցրել, անդադար ջերմում է, եւ ջրադուլը արդեն շատ-շատ է, մենք նրան անընդհատ հորդորում ենք, ուզում ենք համոզել, որ գոնե դուրս գա առայժմ ջրադուլից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ