ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի նոր ձևավորվող իշխանության հետ


15:22 , 25 փետրվար, 2014

ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի նոր ձևավորվող իշխանության հետPanorama.am-ը գրում է.

Եվրամիությունը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինական նոր իշխանության հետ, որը կձևավորվի 2014թ.-ի մայիսի 25-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններից հետո: Այս մասին «Ունիան» ուկրաինական պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի քարտուղար Օլիվյե Բային:

«Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը մնում է սեղանին: Մենք պատրաստ ենք այն ստորագրել, երբ Ուկրաինան պատրաստ լինի դրան: Դա ինքնիշխան որոշում է, որ պետք է կատարեն ուկրաինացիները: Մենք կարող ենք սկսել գործընթացը, որը կհանգեցնի փաստաթղթի ստորագրմանը. մենք նախ պետք է անցնենք այդ գործընթացը»,- նշել է Օ. Բային:

Նա հավելել է, որ համաձայնագրի ստորագրման հարցը Եվրամիությունը կքննարկի նոր իշխանության հետ՝ չնայած գործող իշխանությունը լեգիտիմ է համարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ