14:57 , 25 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրական է գնահատել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վրացական կողմի ձգտումը: Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է Վրաստանի ԱԳնախարար Մայա Փանջիկիձեն, ամփոփելով Վրաստանի կառավարական պատվիրակության հանդիպումները Սպիտակ Տանը:
«Վրաստանի այդ ձգտումը գնահատվել է որպես դրական քայլ: Օբաման կոչ է արել մեզ կառուցողական լինել այսուհետ ևս», - Փանջիկիձեի խոսքերը մեջբերում է վրացական«newsgeorgia.ru» գործակալությունը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, իր հերթին, մեկնաբանելով Բարաք Օբամայի և Ջո Բայդենի հետ կայացած հանդիպումը, հայտարարել է, թե Վրաստանը թևակոխում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ