Հայաստան կժամանի Հունաստանի խորհրդարանի նախագահը


13:55 , 25 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը և պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: