13:28 , 25 փետրվար, 20141in.am-ը գրում է.
«Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռոնալդոն վերլուծել է «կապտանռնագույններ»-ի հարձակվող Նեյմարի խաղը:
Ռոնալդոյի կարծիքով` իր հայրենակիցը որոշ չափով կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի ստվերում է:
«Ներկայումս «Բարսելոնա»-ում Նեյմարը որոշ չափով Մեսսիի օգնականի տպավորություն է թողնում: Սակայն նա մեծ արժեք է ներկայացնում և աշխարհի 2014 թվականի առաջնությանը Բրազիլիայի հավաքականի հույսն է համարվում»,- ասել է Ռոնալդոն: