12:57 , 25 փետրվար, 2014
Yerevannews.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ որդու՝ Բիլալ Էրդողանի միջեւ հեռախոսազրույցի ձայնագրությունը Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել։ Տարբեր ժամերի տեղի ունեցած 5 հեռախոսազրույցների ժամանակ վարչապետ Էրդողանը որդուն հրահանգել է մոտը եղած կանխիկ 1 մլրդ դոլարը տեղափոխել մի քանի գործարարների։ Հեռախոսազրույցներից վերջինում Բիլալ Էրդողանը հորը հայտնում է, որ մնացել է 30 մլն եվրո, որ այն եւս կտեղափոխի անվտանգ տեղ։ Նշվում է, թե այս հեռախոսազրույցների հետ մեկտեղ կան նաեւ տեսագրություններ, թե ինչպես է Էրդողանի որդին տնից տեղափոխում գումարները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ