Վենեսուելայում ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 14 մարդ


11:24 , 25 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Արդեն երկու շաբաթ Վենեսուելայում շարունակվող անկարգությունների զոհերի թիվը հասել է 14-ի, առնվազն 150-ը ստացել են վնասվածքներ՝ փոխանցում է EFE գործակալությունը:

Երկուշաբթի երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ վերջին օրերին բերման է ենթարկվել 712 ցուցարար, որոնցից 48-ը ձերբակալվել են վնաս հասցնելու և հրազեն կիրառելու համար: 

Վենեսուելայի առաջնորդն ընդգծել է, որ պատրաստ է քննարկել նրանց ազատ արձակման հնարավորությունը չորեքշաբթի ծրագրված խաղաղության վերականգնման համաժողովին:

Մադուրոն նշել է, որ ոչինչ չունի ընդդիմության խաղաղ ցույցերի դեմ, եթե ցուցարարները ոչինչ չհրկիզեն ու չավերեն: