Սպասվում են տեղումներ


10:20 , 25 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում` փետրվարի 25-ին և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-27-ին շրջանների զգալի մասում, 28-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-5մ/վրկ, 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի:

Երևանում՝ փետրվարի 25-ին և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: