«Միսս Տիեզերք-2013»-ը հանդես է եկել Վենեսուելայում բռնության դադարեցման օգտին


10:04 , 25 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

«Միսս Տիեզերք-2013»-ը՝ Մարիա Գաբրիելա Իսլերը, միացել է Վենեսուելայում բռնության դադարեցման աջակցության արշավին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

Մարիա Գաբրելա Իսլերը երկուշաբթի օրը սոցցանցերից մեկում հրապարակել է իր լուսանկարը՝ ձեռքին հանրապետությունում խաղաղությունը վերականգնելու կոչով պաստառ:

Երկրում իրավիճակի կայունացման և բռնության դադարեցման վենեսուելացի տարբեր տարիքի գեղեցկուհիների նախաձեռնությունը սկսվել է նախորդ շաբաթ: Համացանցում նրանք տեղադրել են իրենց լուսանկարները՝ հաշտեցման կոչով: