09:40 , 25 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված ըմբշամարտի ավանդական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին երեք ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ:
Հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում մրցաշարի հաղթող դարձան 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:
59 կգ քաշային Կարեն Ասլանյանը գրավեց երկրորդ տեղը: Բրոնզե մեդալ նվաճեցին 75 կգ քաշային Կարապետ Չալյանը և 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում բրոնզե մեդալակիր դարձավ 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը: