Փաստորեն, գեղեցիկ սեռին ներելի է` կրծքերը նեղում են...


02:24 , 25 փետրվար, 2014

Բրիտանացի ոստիկանները կանգնեցրին կին վարորդին, որը ամրագոտին չէր կապել: Դա Անգլիայում շատ լուրջ խախտում է համարվում եւ տուգանվում 500 ֆունտ ստերլինգով: Բայց կինը հիմնավորեց՝ «Ամրագոտին նեղում է կրծքերս»: Ոստիկանները այս բացատրությունը բավարար համարեցին: Հիմա Բրիտանիայում բանավեճ է ծավալվել՝ արդյոք նման հիմնավորմամբ կինը կարող է ազատվել տուգանքից... Ոմանք ենթադրություն են արել՝ երեւի համապատասխան կրծքեր է ունեցել՝ ոստիկանների համար շատ համոզիչ...