ԱՄՆ-ն ևս պատրաստակամություն է հայտնել ֆինօգնություն տրամադրել Ուկրաինային


00:45 , 25 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրել՝ ի լրումն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից հատկացվելիք ֆինօգնությանը:

Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով, այս մասին երկուշաբթի հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: «ԱՄՆ-ն, ողջունելով ԱՄՀ-ի օգնությունը, պատրաստ է Ուկրաինային ֆինօգնություն տրամադրել: Հնարավոր է միջոցների հատկացում առողջապահության և կրթության ոլորտներում», - նշել է Քարնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ