23:02 , 24 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Մոսկվան կասկածի տակ է դնում Ուկրաինայի Գերագույն Ռադայի գործողությունների օրինականությունը և կոչ է անում «խստորեն պատժել իշխանությունների դեմ ոտնձգություններ կատարած ծայրահեղականներին»:
Դա է հետևում Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարությունից, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
Ռուս դիվանագետները համոզված են, որ նոր իշխանությունները ցանկանում են բռնատիրական և ահաբեկչական մեթոդներով ճնշել Ուկրաինայի տարբեր շրջաններում գտնվող ընդդիմադիրներին:
Ռուսական ԱԳ նախարարությունը անհանգստացած է նաև, որ Ռադան տարբեր որոշումներ և օրենքներ է հաստատում, որոնք ուղղված են Ուկրաինայում ապրող ռուսների և ազգային այլ փոքրամասնությունների հումանիտար իրավունքների դեմ: