19:32 , 24 փետրվար, 2014
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մենաբանել է ԵԱ-2016-ի վիճակահանության փուլի արդյունքները:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին հայտնվել է I խմբում, որտեղ մրցելու է Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի հավաքականների դեմ:
«Մեր հավաքականին հեշտ խումբ չէ բաժին հասել: Սակայն, նույնը կարող են ասել նաև մրցակիցները: Վստահ են, որ թիմը պայքարելու է ամենաբարձր տեղերի համար:
Պորտուգալացիները մի փոքր ուժեղ են բոլորից, սակայն պետք է ամեն ինչ ապացուցել խաղադաշտում: Հայաստանի հավաքականը վաղուց չի վախենում հեղինակություններից: Դանիայի հավաքականի դեմ արտագնա հաղթանակը՝ դրա վառ ապացույցն է: Պետք է ապացուցել, որ ժամանակակից ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է», - Բերեզովսկու խոսքերն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: