18:50 , 24 փետրվար, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Նախկին «Հայեր» խմբի անդամ Նելլին վերջերս հեռուստաէկրաններին երևում է միայն հաղորդավարուհու դերում: Երգչուհու երկրպագուներն արդեն անհանգստանում են և հարցնում` Նելլին էկրաններից այլևս հանդես չի՞ գա որպես երգչուհի: Life.panorama.am-ը զրուցեց Նելլի Սաֆարյանի հետ` պարզելու նրա մտադրությունները, իմանալու` ինչո՞վ է այժմ զբաղված, ի՞նչ է փոխվել նրա կյանքում ֆուտբոլիստի հետ ամուսնանալուց և դստեր` Անահիտի աշխարհ գալուց հետո:
-Վերջին ժամանակներում երգարվեստում քայլեր չեք անում. ի՞նչն է պատճառը:
- Այժմ ես ունեմ հաղորդում` «Լայմ» հեռուստաընկերության եթերում` «Fun day»-ը, այն մեկ տարուց ավել է` եթերում է: Այս պահին ոչ մի երգի վրա չեմ աշխատում, քանի որ երգի շուկան Հայաստանում շատ փոքր է, անիմաստ եմ համարում իրար հետևից երգեր ու տեսահոլովակներ պատրաստել:
-«Հայեր» խմբում հանդես գալը ձեզ համար ի՞նչ նշանակություն ունեցավ:
-«Հայեր» խումբը մեր իրականության մեջ միակ պրոֆեսիոնալ խումբն եմ համարում: Շատ հպարտ եմ խմբի անդամը լինելու կապակցությամբ. դա փաստում է այն մասին, որ ես կարող եմ կենդանի երգել: Այժմ էլ իմ բենդի հետ հանդես եմ գալիս Երևանի ջազ-ակումբներում:

- Արդեն մի քանի տարի է `ամուսնացել եք, ձեր ամուսինը` Րաֆֆին, ֆուտբոլիստ է:Ո՞րն է ֆուտբոլիստի հետ ապրելու առավելությունը և թերությունը:
- Այդ առումով ես ինձ համարում եմ երջանիկ կին: Ֆուտբոլիստի հետ ապրելու դեպքում առավելություններն են շատ. սպորտսմեններն ունեն հստակ գրաֆիկ, որը առաջ է բերում կարգ ու կանոնով ապրելու միտում նաև կյանքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ