20:51 , 24 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Եվրոպայում, ըստ The Guardian-ի հաշվարկների, կա 11 մլն դատարկ տուն:
Empty Homes խմբի ակտիվիստները հաշվել են տանիքի կարիք ունեցող 4.1 մլն եվրոպացու: Թերթի տվյալով՝ Եվրոպայում դատարկ բնակարանների թիվը երկու անգամ կծածկեր Եվրոպայում անօթևանների պահանջները:
Այսպես. պարբերականը հայտնում է, որ Իսպանիայում դատարկ է ավելի քան 3.4 մլն տնային տնտեսություն, Ֆրանսիայում ու Իտալիայում՝ 2-ական միլիոն, Գերմանիայում՝ 1.8 մլն տուն, իսկ Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 700 հազար:
Տներից շատերը կառուցվել են 2007-2008թթ. ու երբեք բնակեցված չեն եղել: