Բաքվի նավթամշակման գործարանն այլևս չի կարողանում բավարարել սպառողների պահանջները


17:41 , 24 փետրվար, 2014

Ադրբեջանը կարող է բարձր որակի «AI-95» պրեմիում կարգի բենզին ներկրել Թուրքմենստանից և Ռուսաստանից: Չի բացառվում Ռումինիայի և Բուլղարիայի տարբերակը: Վերջերս Ադրբեջանի պետական նավթային կոմիտեի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը կառավարությանն առաջարկել էր դադարեցնել պրեմիում կարգի բենզինի արտադրությունը և ամբողջապես անցնել «AI-92» ռեգուլյար տեսակի բենզինի արտադրությանը, քանի որ Բաքվի նավթամշակման գործարանն այլևս չի կարողանում բավարարել սպառողների պահանջները: Փաստորեն հարևանների մոտ իրոք զգացնել է տալիս նավթարդյունահանման ծավալների նվազումը: