Քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում տեղադրվում են օտարալեզու գրառմամբ հասարակական զուգարաններ


17:30 , 24 փետրվար, 2014

Հարգելի Տարոն Մարգարյան, խնդրում եմ բացատրել, թե ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր ղեկավարած կառույցի կողմից տուգանվում են բոլոր այն խանութները, գրասենյակներն ու մնացյալ այլ հաստատությունները, որոնց վրա առկա են օտարալեզու անվանումներ, սակայն միևնույն ժամանակ Ձեր ղեկավարած կառույցի կողմից մայրաքաղաքում տեղադրվում են օտարալեզու գրառմամբ հասարակական զուգարաններ: Եթե այն նախատեսված է միայն ազգությամբ ռուս զբոսաշրջիկների համար, հենց այդպես էլ կարող եք մեկնաբանել:

Հարգանքներով՝ ՀՀ մտահոգ քաղաքացի Արամ Գևորգյան
Լուսանկար Գ. Շամշյանի