Սահմանային անցակետերի մասով իրավիճակը համապատասխանում է ՄՄ-ի պայմաններին. ՊԵԿ նախագահի տեղակալ


17:12 , 24 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ այսօր կայացած ասուլիսին ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ սահմանային անցակետերի մասով այն իրավիճակը, որը հիմա կա Հայաստանում, համապատասխանում է Մաքսային միության պայմաններին:

Անդրադառնալով ոլորտի այլ կարգավորումներին՝ ասաց. «Հաջորդը ինֆորմացիոն տեխնոլոգիաների հաշվառումն է, այսօր ՊԵԿ-ն ունի բավական լավ զարգացած հաշվառման համակարգ: Որոշ փոփոխություններ կլինեն, օրինակ՝ Մաքսային միությունում ծածկագրերը պետք է լինեն տասանիշ համակարգով, մենք նույնպես անցնելու ենք այդ համակարգին»:

ՊԵԿ նախագահի տեղակալը կարևորեց նաև մաքսային տարանցիկ փոխադրումների համակարգը, որտեղ նույնպես փոփոխություններ կլինեն: ՄՄ-ի անդամ երկրները պետք է մտնեն ծրագրային ապահովման էլեկտրոնային համակարգ, որով բաց կթողնվեն ապրանքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ