16:35 , 24 փետրվար, 2014
2011թ.-ին տեղի ունեցավ «Marina Bay Sands» (Մարինա ծովածոցի ավազներ) հյուրանոցի բացումը, որն արդեն դեպի իրեն է ձգել բազմաթիվ զբոսաշրջիկնների, ովքեր հրապուրվում են հյուրանոցի յուրահատկությամբ ու ճոխ դիզայնով: «Marina Bay Sands»-ը գտնվում է Սինգապուրում ու համարվում է մրցակիցը չունեցող առաջնակարգ հյուրանոց, ազատ ժամանցի կենտրոն ու համար մեկ զվարճանքների կենտրոնը Ասիայում: Այն մինչ այժմ կառուցված ամենաթանկ հյուրանոցն է, որի կառուցման համար «Las Vegas Sands» կորպորացիան 5 միլիարդ դոլարի ներդրումներ է կատարել: «Marina Bay Sands» հյուրանոցի 55-հարկանի երեք աշտարակում ընդհանուր առմամբ կա 2560 սենյակ, ինչպես նաև 150մ երկարություն ունեցող լողավազան՝ աշտարակների գագաթին: Շենքի ներսում կա նաև ջրանցք, թանգարան, որը նախագծված է լոտոս ծաղկի նման, այստեղ են գտնվում գնումներ կատարելու համար Ասիայի լավագույն հանրախանութը և աշխարհի լավագույն ու ճոխ ռեստորանները: Ավելին, հյուրանոցում կան նաև թատրոններ, միջոցառումների իրականացման համար բացօթյա սրահ, խաղատուն` առանձին խաղասենյակներով` նախատեսված հատուկ այցելուների համար, ինչպես նաև համաժողովներ իրականացնելու կենտրոն:


«Marina Bay Sands»-ը նախագծել է միջազգային ճանաչում ունեցող բոստոնաբնակ ճարտարապետ Մոշե Սաֆդին: Մոշե Սաֆդին հրավիրվել էր «Las Vegas Sands» կորպորացիայի կողմից, որպեսզի առաջնակարգ ճարտարապետական նախագիծ ստեղծեր, որը հնարավոր կլիներ ներկայացնել Սինգապուրի կառավարության դատին: Սաֆդին ասել է. «Մեր խնդիր էր ստեղծել հասարակության համար հսկայական մի այնպիսի վայր, որն ամբողջությամբ կծառայեր մարդկանց:


Հյուրանոցի 55-հարկանի երեք աշտարակների ընդհանուր մակերեսը կազմում է 929.000 քառակուսի մետր: Հյուրանոցի երեք աշտարակները ամենավերևի հատվածում միմյանց ամրացված են 1 հեկտար տարածություն ունեցող Երկնային զբոսայգով, որտեղ կարելի է հանգստանալ ու վայելել տրոպիկական այգիները, ինչպես նաև լողալ 150 մետր երկարություն ունեցող լողավազանում: Այստեղից կարելի է նաև վայելել Սինգապուրի գեղեցիկ քաղաքային տեսարանը:
Երկնային զբոսայգին իսկական ճարտարագիտական գլուխգործոցն է, որը գտնվում է ծովի մակարդակից 200 մետր բարձր, ամբողջապես ձգվում է բոլոր երեք աշտարակների վրայով ու 66.5 մետրով անցնում աշտարակների ընդհանուր տարածքը:





Հյուրանոցի, համաժողովների կենտրոնի, առևտրի կենտրոնի, խաղատների ցանցի տանիքների 50 տոկոսը ծածկված են ծառերով ու այգիներով, որոնք ապահովում են գեղեցիկ մթնոլորտ ու հյուրանոցի տարածքում ստեղծում փոքրիկ քաղաքի էֆֆեկտ:

Մոշե Սոֆդին աշխատել է միջազգային ճանաչում ունեցող լավագույն արվեստագետների հետ՝ ճարտարապետական լուծումներին համապատասխան արվեստի գեղեցիկ աշխատանքներ ստեղծելու ու հասարակական վայրերը գեղեցիկ ձևավորելու ու լրացնելու համար:
Ընդհանուր առմամբ, արվեստի աշխատանքները, որոնք կարելի է տեսնել այստեղ, լրացնում են ճարտարապետական լուծումները:




