Շուտով Ազգային ժողովը կտեղափոխվի Տուրուբերան


13:05 , 24 փետրվար, 2014

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, այսօր ԱԺ-ում արձագանքելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները «ղալաթ են անում»՝ ցանկանալով բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, հակադարձել է.
- Ղալաթ ես անում, չաթլախ...
Այս դեպքից հետո, կարծում եմ, Ազգային ժողովը կտեղափոխվի Տուրուբերան, որտեղ մեջբերումներ կարվեն բացառապես Գյոթեի ստեղծագործություններից...