2013թ վճարված դիվիդենտների ծավալն 1-ին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը


12:08 , 24 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Բորսաներում գրանցված ընկերությունների վճարած դիվիդենտները 2013 թվականին առաջին անգամ գերազանցել են 1 տրիլիոն դոլարը, նշված է Henderson Global Investors ընկերության զեկույցում:

2013 թվականին բաժնետերերին վճարվել է 1.03 տրիլիոն դոլար, ինչը 40%-ով շատ է 2009 թվականի ճգնաժամային տարում վճարված 717.2 միլիարդ դոլարից:

ԱՄՆ-ում վճարվող դիվիդենտների ծավալը 2009թ համեմատ մեծացել է 49%-ով, Մեծ Բրիտանիայում՝ 39%-ով, եվրոգոտում՝ 8%-ով, Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 79%-ով:

Իրենց բաժնետերերին ամենաշատը վճարում են Royal Dutch Shell-ը, Exxon Mobil-ը, General Electric-ը, China Construction Bank, Apple-ը և HSBC-ը: