Լոբու տերևով տոլմա


11:37 , 24 փետրվար, 2014

Բրինձ 80 գր, գլուխ սոխ 200 գր, կանաչի 50 գր, գառի միս 1 կգ, գառան դմակ 300 գր, կարագ 100 գր, տոմատ 50 գր, սխտոր 20 գր, լոբու տերև 600 գր: 
Գառի միսն աղալ գառան դմակի հետ, ավելացնել նախապես լվացած բրինձը, մանր կտրտած սոխը, սխտորը, կանաչին և տոմատը, համեմել աղով, պըղպեղով և լավ խառնել:
Լոբու տերևը գցել եռման ջրի մեջ մինչև փափկի: Խճողակը փաթաթել տերևով, դասավորել կաթսայի մեջ` նախապես տակը դնելով ավելացած տերևը, ավելացնել ջուր, մինչև ծածկի ամբողջ զանգվածը և վերջում ավելացնել կարագ: Եփել թույլ կրակի վրա 30-40 րոպե: