12:05 , 24 փետրվար, 2014«Հայր Գորիո»-ն գրականության պարտադիր ընթերցանության ցանկից է կամ must read, ինչպես ասում են: Կարծում եմ՝ հատկապես աղջիկները պետք է կարդան, որ հայրերին ավելի լավ հասկանան:
Գիրքը Հայր Գորիոյի՝ իր աղջիկների հանդեպ տածած սիրո մասին է: Կընթերցեք նաև արժանապատվության մասին մտորումներ, մի քիչ ինտրիգներ, ռոմանտիզմ. հերոսներն ապրում են Փարիզում: Փարի՜զ, բարձր հասարակություն, ցուցամոլություն, փողի երկրպագություն...
Վստահ եմ, ցանկացած աղջիկ Բալզակի այս ստեղծագործությունում, անպայման կգտնի իր հոգու համար գրված տողեր: Գուցե նաև հայելիների հանդիպեք...
Գիրքը կարդալուց 30 րոպե հետո ֆիլմը նայելն ինձ համար շատ դժվար էր: Կինոն աղքատ էր թվում: Բայց հանուն Ազնավուրի խաղի, մինչև վերջ նայեցի: