10:50 , 24 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հերքել է Ղրիմում Վիկտոր Յանուկովիչի ձերբակալության մասին տեղեկությունը, գրում է Взгляд-ը՝ հղում անելով УНИАН-ին:
«Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Նման տեղեկության ես չեմ տիրապետում»,- ասել է Ավակովը:
Շաբաթ օրը Յանուկովիչը լքել է Կիևը, և երկար ժամանակ հստակ տեղեկություն չկար, թե որտեղ է նա գտնվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ